ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը», որն այս մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, ընդունեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժ» թիմին։ Հանդիպման ընթացքում մեր թիմը խաղային որոշակի առավելություն ուներ երկրորդ խաղակեսում, բայց հաջողության հասնել չկարողացավ, և հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի հաշվով։ Խաղի ընթացքում գոլ չգրանցվեց։
Հաշվի առնելով, որ մինչ այս հանդիպումը «Փյունիկից» հեռացել էին մի շարք առանցքային խաղացողներ, այդ թվում` Ուգո Ֆիրմինոն, Սերժ Դեբլեն, Գևորգ Ղազարյանն ու Արման Հովհաննիսյանը` Հայաստանի գործող չեմպիոնը արժանի մասնակցություն դրսևորեց, պարզապես չկարողացավ արդյունավետ հարված հասցնել։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Ռումինիայում հուլիսի 13-ին։
Հաղթանակի դեպքում «Փյունիկը» կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, դիմակայությունում պարտվելու դեպքում Եղիշե մելիքյանի գլխավորած թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում։