ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը գործարկել է երկրորդ ուղղությունը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ, տեղեկությունը հայտնում է Fly Arna-ն։
Մեկնարկային չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնել է հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, և վայրէջք կատարել Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 12:25-ին: Նշվում է, որ յուրաքանչյուր շաբաթ Fly Arna-ն Երևանից Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ 3 չվերթ կիրականացնի:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունն հուլիսի 3-ին իրականացրել էր իր առաջին առևտրային չվերթը` Երևան-Հուրգադա ուղղությամբ։
«Fly Arna» հայկական ազգային ավիափոխադրողը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկն է: Տեղակայված է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ «Fly Arna»-ն հետևում է Air Arabia-ի բյուջետային բիզնես մոդելին: