Արգիշտի Քյարամյանին ու ևս երեք հոգու բարձրաստիճան կոչումներ ու աստիճաններ են շնորհվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը:
Բացի այդ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Տիգրան Արամայիսի Հարությունյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: