ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Անթալիայում (Թուրքիա) անտառային հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է տեղական NTV հեռուստաալիքը:
«Անթալիայի Կոնյաալթի շրջանում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել Թյունեքթեփե ճոպանուղուց ոչ հեռու գտնվող անտառային գոտում»,-նշվում է հաղորդագրությունում։
Դեպքի վայր են ուղարկվել Անթալիայի անտառտնտեսության տարածաշրջանային վարչության խմբերը։ Մարման աշխատանքներին մասնակցում է 5 ուղղաթիռ և 4 ինքնաթիռ:
Հրդեհի պատճառով դադարեցվել է ճոպանուղու աշխատանքը։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Թուրքիայի հարավում՝ Մարմարիսում, մի քանի օր անտառային հրդեհ էր մոլեգնում։ Կրակի մարմանը մի քանի հազար մարդ էր ներգրավվել, ինչպես նաև հատուկ տեխնիկա էր գործարկվել։ Ավելի ուշ Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել էին անտառի հրկիզման համար մեղադրվող մեկ մարդու։