Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս» ֆուտբոլային ակումբից

Վարազդատ Հարոյան. Արխիվային լուսանկար
Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ին էր միացել 2021 թվականի մայիսին: Պայմանագիրը նախատեսված էր մինչ 2023 թվականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիսից»:
Այս մասին հայտնում է «Կադիս» ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը խզվել է ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ:

Հարոյանը «Կադիսի» կազմում մասնակցել է 19 խաղի: Դեռևս հայտնի չէ, թե հայ պաշտպանը որտեղ կշարունակի կարիերան:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ իսպանական այլ ակումբներ ևս հետաքրքրված են Հարոյանի ծառայություններով:
Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ին էր միացել 2021 թվականի մայիսին: Պայմանագիրը նախատեսված էր մինչ 2023 թվականը։
Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո հայ երկրորդ ֆուտբոլիստն է, որը ելույթ է ունեցել իսպանական Լա լիգայում: