Թուրքիան հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հյուսիս. ԶԼՄ

Զինվորականներ
Թուրքան նախապես հայտարարել էր, որ իր զինված ուժերը ցանկացած պահի պատրաստ են գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Անկարան «Բաբ էս Սալամ» անցակետով հավելյալ ուժեր է ուղարկել թուրք-սիրիական սահման։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին։
«Հավելյալ ուժերը ժամանել են Սիրիայի հյուսիսում գտնվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ շփման գիծ»,- ասված է հաղորդագրությունում։
Իրանը չի աջակցում Սիրիայում ռազմական ճանապարհով խնդիրների լուծմանը. Իրանի ԱԳ նախարար
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) քրդա-արաբական կազմավորումները, որոնց հիմքը YPG-ն է (Քրդստանի աշխատավորական կուսակցություն), ամերիկյան զինվորականների աջակցությամբ վերահսկում են Սիրիայի Ալ Հասաքա և Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև Հալեպի ու Դեր Զորի նահանգներում գտնվող որոշ բնակավայրեր:
Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ անօրինական է համարում Սիրիայի սահմանամերձ տարածքում քրդական կազմավորումների դեմ գործողություններ իրականացնող թուրքական ուժերի ներկայությունը և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան ռազմական նոր գործողությունների է պատրաստվում Սիրիայի հյուսիսում։
ՌԴ–ն չի խանգարի Սիրիայի հյուսիսում սպասվող գործողություններին. Չավուշօղլու