Թուրքիայի խոշոր քաղաքներում ՆԱՏՕ-ից դուրս գալու արշավ է սկսվել

Թուրքիայի նախագահ
«Vatan» կուսակցությունում վստահ են, որ ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարն արտացոլում է Թուրքիայի քաղաքացիների պահանջները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքական «Vatan» («Հայրենիք») կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ է սկսել Թուրքիայի խոշոր քաղաքներում։ Տեղեկությունը հայտնում է «Aydınlık» թերթը:
Ըստ պարբերականի` բազմաթիվ քաղաքացիներ աջակցություն են հայտնել կուսակցության նախաձեռնությանը։
Ինչու է Թուրքիան միշտ ստանում այն, ինչ ուզում է. միգուցե արժե ուսումնասիրե՞լ հարևանի փորձը
«Vatan»–ը, որը ներկայացված չէ երկրի խորհրդարանում, կողմ է Եվրասիական տարածքի հետ սերտ համագործակցությանը և Անկարային հորդորում է ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ:
Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային թույլ չի տա անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե...