Պուտինը չի շնորհավորի Բայդենին. Պեսկով

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Պեսկովը
Դմիտրի Պեսկովն ասել է, թե ինչու Վլադիմիր Պուտինը Ջո Բայդենին ու ամերիկացիներին չի շնորհավորի Անկախության օրվա առթիվ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ամերիկացիներին չի շնորհավորի Անկախության օրվա կապակցությամբ: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս տարի շնորհավորական ուղերձ չի լինի», - ասել է նա:
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Պեսկովի խոսքով` պատճառն այն է, որ այս տարին, ըստ էության, դարձել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետը:
Ըստ նրա` այս պայմաններում նման շնորհավորական ուղերձը հազիվ թե նպատակահարմար լինի:
ԱՄՆ–ի դերակատարությունն էական դեր է խաղում. Փաշինյանը շնորհավորել է Բայդենին