Պետք է նախագծեր իրականացնել Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը. Արխիվային լուսանկար
Ըստ Ռուսաստանի վարչապետի` այս երկրների համար կարևոր է համատեղ ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը Եվրասիայի տարածքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը պետք է համատեղ նախագծեր իրականացնի Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Բելառուսի հետ։ Այս մասին Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ-2022» 12-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանն աշխարհում շատ բարեկամներ ունի, որոնց գնահատում և հարգում է։ Ռուսաստանին հնարավոր չէ մեկուսացնել, այն անխզելիորեն կապված է ամբողջ աշխարհի հետ։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 500 ռուսական և միջազգային ընկերություն, բիզնեսի առաջնորդներ 30 երկրներից:
«Հենց նոր մենք միասին ծանոթացանք ցուցադրությանը։ Այցելեցինք Ղազախստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Բելառուսի տաղավարները։ Մեր երկրների համար կարևոր է համատեղ ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը Եվրասիայի տարածքում, համատեղ նախագծեր իրականացնել, նվազեցնել կախվածությունը արտասահմանյան մատակարարումներից, զարգացնել համագործակցությունը սեփական արտադրանքի թողարկման հարցում»,-ասել է Միշուստինը։
Նրա խոսքով՝ այդ հարցերում երկրներն արդեն հաջողված փորձ ունեն։