Պետք է ամեն ինչ պարզել. Լավրովը` Թուրքիայում ձերբակալված ցորենով լի նավի մասին

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում հացահատիկային ճգնաժամ ստեղծելու փորձերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիայում ձերբակալված նավի (ենթադրաբար ուկրաինական ցորեն տեղափոխող) հետ կապված իրավիճակը դեռ պետք է պարզել։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Պետք է պարզել իրավիճակը։ Նավը, կարծես, իսկապես ռուսական է, Ռուսաստանի դրոշի ներքո: Այն, իմ կարծիքով, Ղազախստանին է պատկանում։ Իսկ փոխադրումը կատարվում էր Էստոնիայի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրի համաձայն։ Պետք է ամեն ինչ հստակ պարզաբանել»,–ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում հացահատիկային ճգնաժամ ստեղծելու փորձերը։
Լոնդոնը փորձում է պատրվակ գտնել, որպեսզի բրիտանական նավատորմը մտնի Սև ծով. Լավրով
«Ոչ մի խնդիր չկա մեր հացահատիկի, պարարտանյութերի արտահանման հետ կապված, բացառությամբ արևմտյան պատժամիջոցներով ստեղծված խնդիրները»,–հավելել է նա:
Հիշեցնենք, որ «Օբշչեստվեննոյե» պարբերականը հայտնել էր` նավի ձերբակալության մասին տեղեկացրել է նաև Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը։ Նավի ճակատագիրը կորոշեն այսօր կայանալիք խորհրդակցության ժամանակ։ Բոնդարը նշել է, որ նավն այժմ գտնվում է նավահանգստի մուտքի մոտ։
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են հացահատիկի մատակարարման խնդիրը