ՆԱՏՕ–ում կշարունակեն Թուրքիային դրդել, որ խնդիրներ ստեղծի Ռուսաստանի համար. արևելագետ

Արևելագետ Կարինե Գևորգյանը Երևան–Մոսկվա–Մինսկ տեսակամրջի ժամանակ (4 հուլիսի, 2022թ). Մոսկվա
Չնայած իրավիճակային փոխգործակցությանը` ռուս–թուրքական հարաբերություններն ամեն պահի կարող են շրջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիան եղել և շարունակում է ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի ձեռքում մնալ որպես Ռուսաստանի համար մշտական խնդիրների աղբյուր։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Երևան–Մոսկվա–Մինսկ տեսակամրջի ժամանակ այս տեսակետը հայտնեց ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը։
Փորձագետի կարծիքով` չնայած մի շարք ուղղություններով Ռուսաստանի հետ սերտ փոխգործակցությանը` Թուրքիան «ամբիվալենտ» գործընկեր է, և Անկարայի հետ հարաբերությունները ցանկացած պահի կարող են շրջվել։
Թուրքիայի խոշոր քաղաքներում ՆԱՏՕ-ից դուրս գալու արշավ է սկսվել
Գևորգյանի խոսքով` ԱՄՆ–ի համար Թուրքիայի կարևորությունը ներկա փուլում պայմանավորված է ուկրաինական իրադարձություններով։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ–ն ռազմարդյունաբերական համալիրի վրա հսկայական գումարներ է ծախսում հետագայում Ուկրաինային զենք մատակարարելու նպատակով։ Այդ կապակցությամբ ամերիկյան զինանոցներն այսօր արագ դատարկվում են, իսկ նոր սպառազինության արտադրությունը ԱՄՆ էներգետիկ հզորությունների վերագործարկում է պահանջում, ինչը բավական բարդ խնդիր է։ Հենց այդ է պատճառը, որ ամերիկացիները, Գևորգյանի խոսքով, որոշել են դիմել Թուրքիայի օգնությանը` նրան պատվիրակելով պաշտպանական արտադրանքի մի մասի արտադրությունը։ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի հզորությունները թույլ են տալիս արտադրել Ուկրաինայի համար նախատեսված սպառազինության մի մասը։
Անկարայի համար ամերիկացիների առաջարկը շատ ձեռնտու է` հաշվի առնելով հսկայական գնաճն ու տնտեսական դժվարությունները։ Այս առաջարկի իրագործումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար զգալի տնտեսական և, հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, նաև քաղաքական օժանդակություն կլինի։
Ինչու է Թուրքիան միշտ ստանում այն, ինչ ուզում է. միգուցե արժե ուսումնասիրե՞լ հարևանի փորձը
Գևորգյանի խոսքով` այս «թիթեռնիկների» դիմաց ՆԱՏՕ–ի գործընկերները հետագայում Էրդողանին անդադար դրդելու են, որ թույլ չտա` հետխորհրդային տարածքը թուլանա և շարունակի ՌԴ–ի համար խնդիրներ ստեղծել։ Արևելագետը հիշեցրեց, որ Էրդողանը մասնակցել է նաև դաշինքի մադրիդյան գագաթնաժողովին և դեմ չի արտահայտվել այն բանաձևի ընդունմանը, որում Ռուսաստանը հիմնական հակառակորդ է անվանվել։
Բացի այդ, ըստ նրա, Մոսկվայի համար խնդիրներ ստեղծելու նպատակով Անկարան կօգտագործի հետխորհրդային տարածքի հիմնական երկու հատվածները` Անդրկովկասն ու Կենտրոնական Ասիան։ Պայմանական այս հատվածներից յուրաքանչյուրում Թուրքիան իր հենարանն ունի, առաջինի դեպքում Ադրբեջանն է, երկրորդի` Ղազախստանն ու Ղրղզստանը։
Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային թույլ չի տա անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե...