Լոգիստիկ բարդությունները չեն խանգարում, որ դեղեր ներկրվեն Հայաստան. փոխնախարար

Դեղատուն
Կարևոր դեղամիջոցներից մեկի պաշարների սպառման ռիսկ էր առաջացել, բայց խնդիրը լուծվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Տարածաշրջանում լոգիստիկայի հետ կապված բարդությունները չեն խանգարում Հայաստան դեղերի ներկրմանը։ Այդ մասին հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը՝ ելույթ ունենալով ԱԺ տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում։
«Որոշ ժամանակ առաջ մի կարևոր դեղամիջոցի պաշարների սպառման ռիսկ էր առաջացել, որն օգտագործվում է վիրահատությունների ժամանակ։ Բայց ներմուծողը ժամանակին լրացրեց պաշարները։ Մյուս ներկրողները նույն կերպ լրացնում են մյուս դեղերի պաշարները»,- ասաց նա։
Փոխնախարարի խոսքով` առողջապահության նախարարությունը կանոնավոր կերպով դեղերի պաշարների մշտադիտարկում է իրականացնում, հատկապես կարևորագույն դեղերի։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունը, հակամարտությունը, ինչպես նաև տրանսպորտային շղթաների խափանումները սրել են Հայաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների ուշադրությունը կենսական կարևորության մթերատեսակների, վառելիքի և դեղերի պաշարների պահպանման նկատմամբ:
Անորակ բժշկական ծառայությունները հանգեցնում են անհարկի ծախսերի. ԱՆ