ՀՀ–ում կանցկացվի արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը

2 տարի առաջ Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած արագ արձագանքման թիմի փորձագետները առաքելություն են իրականացրել ՀՀ 3 հիվանդանոցներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. 2022 թվականի հոկտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կանցկացվի արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի թվով 5-րդ գլոբալ հանդիպումը, որի կարևորության և այլ հարցերի մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ զրույցում նշել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Անահիտ Ավանեսյանն իր հերթին ընդգծել է 2020 թվականի դեկտեմբերին Միացյալ Թագավորությունից ժամանած արագ արձագանքման թիմի փորձագետների առաքելության կարևորությունը հանրապետության 3 հիվանդանոցներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահական համակարգի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները:
Դեսպան Ջոն Գալագերն անդրադարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Թագավորության կառավարության գործարկած առողջապահական և կլիմայի փոփոխության նոր հարթակին և վերջինիս մեր երկրի ներգրավման հնարավորությանը:
Կապիկի ծաղիկը համավարակ չէ. առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկնաբանել է
Հարթակի նպատակն է աջակցել երկրներին մարտահրավերներին դիմակայելու և կլիմայակայուն առողջապահական համակարգեր ստեղծելու հարցում:
ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ։ Մասնավորապես` ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ համատեղ ներկայում իրականացնում են կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատում, ինչպես նաև պատրաստում են ՀՀ առողջապահության ոլորտի հարմարվողականության պլան, որի առաջին նախագիծը գտնվում է մշակման փուլում: