Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշալույս Թադևոսյանը տոնել է ծննդյան 100-ամյակը

100–ամյա Արշալույս տատի համար կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Քաջարանի պատվավոր քաղաքացի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշալույս Թադևոսյանը տոնել է ծննդյան 100-ամյակը, որը կազմակերպել էր Քաջարանի համայնքապետարանը։ Թադևոսյանին անձամբ եկել է շնորհավորելու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Մարզպետը շնորհավորել է մեկդարյա կյանքի պատմություն ունեցող Արշալույս տատին՝ շնորհակալություն հայտնելով վաստակի համար ու քաջառողջություն մաղթելով նրան»,–նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել Արշալույս տատի բոլոր հարազատներին, որովհետև նրանց սիրո, հարգանքի ու հոգատարության շնորհիվ է, որ տատն ապրում է։
Նշենք, որ Արշալույս Թադևոսյանը 10-րդ դասարանի աշակերտ է եղել, երբ եղբոր մասին ռազմաճակատից լուր չստանալով՝ ծնողներից թաքուն մեկնել է պատերազմ: Եղբորն այդպես էլ չի գտել, բայց 3 տարի որպես գնդացրորդ ծառայել է խորհրդային բանակում և մինչև 1945 թվականի հաղթանակի օրը ծառայության մեջ է եղել: Պատերազմի ավարտից հետո տուն վերադառնալով՝ տարբեր աշխատանք է կատարել, աշխատել հացի փռում, շինարարությունում կատարել: Երկար տարիներ աշխատել է նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Արշալույս Թադևոսյանը 4 զավակ է մեծացրել, 11 թոռ ու 10 ծոռ ունի:
Արաբկիրում 100-ամյա մանկավարժը «Խրիմյան Հայրիկ» հուշադրամով է պարգևատրվել