Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Հայաստանում ընթանում է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման համագործակցության հուշագիր են ստորագրել, տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։
Նշենք, որ Հայաստանում ընթանում է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։ Հենց դրա շրջանակներում էլ ստորագրվել է «ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։
Հիշեցնենք, որ Սանջայ Վերման Հայաստան է ժամանել այսօր։ Նա արդեն իսկ առանձնազրույց է ունեցել Միրզոյանի հետ։
Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել