Հայաստանի ազգային ավիափոխադրողի ինքնաթիռն առաջին թռիչքն է իրականացրել

«Fly Arna»–ի առաջին թռիչքը
Հուրգադայի միջազգային օդանավակայանում հայաստանյան օդանավը դիմավորել են ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին առևտրային չվերթը։
Ընկերությունից հայտնում են, որ հուլիսի 3-ին, տեղի ժամանակով ժամը 08:40-ին Երևան-Հուրգադա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Եգիպտոսի Հուրգադա քաղաքի միջազգային օդանավակայանում:
«Fly Arna»-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ միասին, մեկնման սրահում ողջունեցին ուղևորներին, իսկ Հուրգադայի միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորեցին ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։
«Fly Arna»-ն այսուհետ Երևան–Հուրգադա և հակառակ ուղղությամբ թռիչքներ կիրականացնի ամեն չորեքշաբթի և կիրակի օրերին։
«Fly Arna» հայկական ազգային ավիափոխադրողը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկն է: Տեղակայված է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ «Fly Arna»-ն հետևում է Air Arabia-ի բյուջետային բիզնես մոդելին: