Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին

Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին
Սիրիայում առաքելություն իրականացնող ականազերծողները մինչև օրս հայտնաբերել են ավելի քան 900 զինամթերք։
Sputnik
2022 թվականի հուլիսի 3-ին Հալեպում կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:
Տեղեկությունը հայտնում են ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից։
Խան Թուման բնակավայրի մոտ 137 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ականազերծված տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են 74 հատ զինամթերք և ենթազինամթերք: Ընթացակարգում ստորագրվել են հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին են հանձնվել ականազերծված տարածքների քարտեզները:
Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին
Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:
Սիրիայում առաքելություն իրականացնող ականազերծողները մինչև օրս մաքրել և իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան մեկ միլիոն հարյուր տասնվեց հազար քառակուսի մետր տարածք, հայտնաբերել են ավելի քան 900 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ։ Բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։
Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին