Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները

ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սովորաբար տևում են մի քանի տարի՝ դաշինքին երկրի հրավիրելուց մինչև պաշտոնական փաստաթղթերի ստորագրումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ում հայտնել են հուլիսի 5-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունների ստորագրման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Դաշինքի կենտրոնակայանը հստակեցրել է, որ երկրների միացումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամների կողմից այդ փաստաթղթերի վավերացումից հետո:
Արարողությանը կմասնակցեն Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Պեկա Հաավիստոն և Անն Լինդեն:
Էրդողանի հաղթանակը․ ի՞նչ գնով են Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու
Նշվում է, որ անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք սովորաբար տևում են մի քանի տարի՝ մինչև պաշտոնական փաստաթղթերի ստորագրումը, տեղի կունենան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հուլիսի 4-ին, փակ դռների հետևում:
Նշենք, որ արձանագրության ստորագրումը ՆԱՏՕ-ին նոր անդամների միացման գործընթացի փուլերից մեկն է և, ըստ էության, լրացում է պայմանագրին։ Ստորագրումից և վավերացումից հետո արձանագրությունը դառնում է պայմանագրի անբաժանելի մաս և թույլ է տալիս հրավիրված երկրին դաշինքի մասնակից դառնալ։
Բայդենը «հուզվել» է ՆԱՏՕ–ի ընդլայնումից և Շվեդիան շփոթել Շվեյցարիայի հետ