Երևանում կինը դանակահարել է ամուսնուն

Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
37-ամյա կինը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 54-ամյա տղամարդու կրծքավանդակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երևանի Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկում կինը դանակով հարվածել է ամուսնուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ հուլիսի 3-ին` ժամը 20.25-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին»,– նշված է հաղորդագրությունում:
Նույն օրը` ժամը 21.30-ին, հիվանդանոցից հաղորդել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 54-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Նոր Խարբերդում հայրն ու որդիները դանակահարել են իրար, մահացել է մայրը
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
37-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:
Երևանի կենտրոնում 20-ամյա աղջիկը երիտասարդ կնոջ է դանակահարել. նա ձերբակալվել է