«Առկախված այգի. Դադիվանք և անդին». Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցահանդես բացվեց

Ցուցադրությունն այցելուների համար բաց կլինի հուլիսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ժամանակավոր ցուցահանդեսների սրահներում բացվեց «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցահանդեսը:
«Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի խոսքով` այս նախագիծը շատ կարևոր, բայց միևնույն ժամանակ բարդ նախագիծ է:

«Երբ առաջին անգամ ստացանք առաջարկը AHA collective-ից՝ ի դեմ համադրող հիմնադիր Նայիրի Խաչատուրեանի, իրականում մի քիչ տարակուսանքի մեջ էինք՝ արժե՞ արդյոք այս թեմայով ցուցադրություն իրականացնել, թե՞ ոչ: Կարելի է ասել` այս ողբերգական իրադարձությունը (Արցախյան 44-օրյա պատերազմը,- խմբ.) բավականին թարմ է, և նույնիսկ այդ վերքը, որ բոլորիս ինչ-որ առումով միավորում է, դեռ չի սպիացել»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ ակտուալ թեմաներից պետք է միշտ խոսել, երբ ասելիք կա և անդրադառնալ հատկապես արվեստի լեզվով:
«Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Արմեն Եսայանցը նշեց նաև, որ ցուցադրությունը երեք մասից է բաղկացած՝ 3 տարբեր թեմայի անդրադարձով, որոնք անցյալից ներկա և ապագա են տանում:
«Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Նման ցուցադրություն կազմակերպելու միտքը ծնվել է այն ժամանակ, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 13-ին, արվետագետների արշավախումբը գնացել էր Դադիվանք:
Ցուցահանդեսի հեղինակ և համադրող Նայիրի Խաչատուրեան
Ցուցահանդեսի հեղինակ և համադրող Նայիրի Խաչատուրեանը նշեց, որ այցի ժամանակ իրենց հետ տվել են թուղթ և կավ, որպեսզի կարողանային տեղանքն արձանագրել:

«Մենք ցանկանում էինք Դադիվանքի եկեղեցու պատերից դրոշմներ ստեղծել: Գաֆեսճէան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում էգտնվում այդ դրոշմների ինստալացիան՝ որպես Դադիվանքի ուխտագնացության վկայություն-մասունք: «Արծիվ» սրահում էլ ցուցադրության շարունակությունն է, որտեղ տարբեր տեխնիկաներով աշխատանքներ ներկայացնում են պատերազմի վերքերը, փլուզումները»,- ասաց Խաչատուրեանը:

Նա հավելեց, որ «Պատկերասրահ Մեկ»-ում էլ ցուցադրվում է կարճամետրաժ մի ֆիլմ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է մարդկությունն ապրեցնում տեղանքն ու մշակութային ժառանգությունը:
«Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Ցուցադրությունն այցելուների համար բաց կլինի հուլիսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ը:
1 / 10

«Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

2 / 10

3 / 10

4 / 10

5 / 10

6 / 10

7 / 10

8 / 10

9 / 10

10 / 10