ԱՄՆ–ում շքերթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա 5 զոհ և 26 վիրավոր

Միջադեպը տեղի է ունեցել Իլինոյս նահանգի Հայլենդ պարկում՝ Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ի Իլինոյս նահանգում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Անկախության օրվա շքերթի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը դեռ ազատության մեջ է։
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործության մեջ կասկածվողը 18-20 տարեկան սպիտակամորթ տղամարդ է՝ երկար սև մազերով, փոքրակազմ, որի հագին եղել է սպիտակ կամ կապույտ շապիկ։
Հրաձգություն Նյու Ջերսիում. 9 մարդ է տուժել