37 տարի առաջ. Ֆիլիպ Կիրկորովը պատմել է Հայաստան կատարած իր այցի մասին

Ֆիլիպ Կիրկորովը որդու հետ. Արխիվային լուսանկար
Ռուս հայտնի երգիչը երեխաների հետ Հայաստանում էր։ Նա երազանք է պահել հայկական հողի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսական էստրադային հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ինստագրամյան իր էջի հետևորդներին պատմել է Հայաստան կատարած ուղևորության և տպավորությունների մասին։
«Երեկ՝ 2022 թվականի հուլիսի 3-ին, մենք 37 տարով հետ գնացինք… դեպի 1985 թվական։ Զբոսանք ունեցանք Հայաստանի պատմական վայրերով. նախ գնացինք Գառնի, որը շատ մոտ է Երևանին։ Ոչ միայն էքսկուրսիա և տեսարժան վայրեր, այլև մշակութային ճամփորդություն ժամանակի միջով: Սա վերադարձ էր այն նշանակալից վայրերին, որտեղ ելույթ է ունեցել մեր Պրիմադոննան»,- տեսանյութին կից գրել է երգիչը:
Նա նշել է, որ Ալլա Պուգաչովայի շռնդալից հայտնությունը տեղի է ունեցել հենց հայկական հողի վրա և Գառնիի տաճարում, որտեղ նա առաջին անգամ կատարել է «Паромщик» երգը։ Կիրկորովն ասել է, որ Պուգաչովան այն ժամանակ ենթադրում էր, որ Իլյա Ռեզնիկի հեղինակային «Իմ տարիները» երգն է հիթ դառնալու, բայց հենց այս մեկը դարձավ։
«Հայաստանի սուրբ հողն ասես հզորության վայր լինի։ Իհարկե, այստեղ լինելով, ես երազանք պահեցի … նոր հիթի մասին: Թող երաժշտության պատմության մեջ այս կարճ էքսկուրսը ձեզ հետ տանի դեպի 80-ականների հրաշալի ժամանակներ, երբ Ալլայի յուրաքանչյուր երգ սենսացիա էր դառնում: Նա ստեղծագործում էր ու ստեղծում էր երկրի երաժշտական պատմությունը»,- գրել է Կիրկորովը։
Երգիչը հիշել է նա, որ Պուգաչովան ելույթ է ունեցել նաև «Հրազդան» մարզադաշտում, որտեղ ներկա է եղել ավելի քան 100 հազար մարդ։ Նրա խոսքով, դա յուրահատուկ համերգ էր, որին հավասարը չի եղել Խորհրդային Միությունում։
«Ալլան այստեղ ելույթ է ունեցել 1984 թվականին, և «Когда я уйду» երգի կադրերը ներառվել են «Пришла и говорю» ֆիլմում, ավելի ուշ նա խոստովանել է. «Դա միակ նմանատիպ համերգն էր։ Երբ տխրում եմ կամ ինչ–որ բանում վստահ չեմ, կրկին նայում եմ «Հրազդան» մարզադաշտի ելույթս»,- գրել է երգիչը։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Կիրկորովը Երևանում մասնակցում էր հայ գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսին Ալեքսանյանի և Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդու` Արմեն Աղաբաբյանի հարսանիքին։
Իսկ Գառնիում երգչին դիմավորել էին զուռնա–դհոլով, պարերով ու բարձր տրամադրությամբ։