«3+3» ձևաչափով հաջորդ նիստը կանցկացվի Իրանում. Բայրամով

Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարարն իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հարթակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «3+3» ձևաչափով հաջորդ նիստը կանցկացվի Իրանում։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաhիանի հետ հանդիպմանը այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։
«Ադրբեջանը ողջունում է Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ֆորումներում մասնակցության և համագործակցության վերաբերյալ։ Մոտ ապագայում Իրանը կհյուրընկալի «3+3» ձևաչափով հաջորդ նիստը»,–ասել է Բայրամովը։
Հիշեցնենք` «3+3» ձևաչափն առաջարկել են Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները: Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, իսկ Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այդ նախաձեռնությանը:
«3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում. Գոնչար
Դեկտեմբերի 10–ին Մոսկվայում կայացավ առաջին նիստը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարները։
Հարավային Կովկասում «3+3» հարթակը գործում է որպես պրագմատիկ ձևաչափ. ՌԴ ԱԳՆ