ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ուկրաինական զորքերը մեծ կորուստներ են կրում, ինչպես նաև արտասահմանյան սպառազինություն են օգտագործում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանության հետ բախումների ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԼԺՀ ժողովրդական ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների հետ բախումների ընթացքում հակառակորդը կենդանի ուժի և զրահատեխնիկայի կրիտիկական թվով կորուստներ է կրում, ինչպես նաև արտասահմանյան սպառազինություն է օգտագործում»,- ասված է ԼԺՀ ժողովրդական ոստիկանության Telegram ալիքում արված հայտարարության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 130-րդ օրը։