Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Բելգորոդում 3 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Բելգորոդում ուկրաինական կողմի հարվածների հետևանքները
Հարվածների արդյունքում առնվազն 39 մասնավոր բնակելի տուն է ավերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ուկրաինական կողմի Բելգորոդին հասցրած հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Տուժածներն այս պահին չորսն են, այդ թվում` 10 տարեկան երեխա։ Նրանցից մեկըհիմա ծանր վիճակում է։ Եվս երկու մարդու տեղում են հետազոտել։ Բժշկական անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվում է։ Այս պահին տեղեկատվություն կա երեք զոհի մասին»,-գրել է նա իր Telegram-ալիքում։
Բելգորոդում ուկրաինական կողմի հարվածների հետևանքները
Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդում բարձր ձայներ են լսվել, այրվել է Մայակովսկու փողոցի թիվ 23 սեփական տունը, տուժել է երեք մարդ, որոնց արդեն բուժօգնություն են ցուցաբերում։
Բացի այդ, մարզպետի խոսքով, հարվածի հետևանքով ավերվել է առնվազն 39 բնակելի սեփական տուն Բելգորոդ քաղաքի Մայակովսկու, Պոպովի, Պավլովի փողոցներում, դրանցից հինգը ամբողջությամբ ավերվել են, ևս 11 բազմաբնակարան շենք վնասված են։
Բելգորոդում ուկրաինական կողմի հարվածների հետևանքները
Մարզի ղեկավարը հայտնել էր նաև, որ տեղի ունեցածի պատճառները պարզվում են, ենթադրվում է ՀՕՊ է աշխատել։ ՌԻԱ Նովոստիի թղթակցի փոխանցմամբ Պոպովի և Մայակովսկու հարևան փողոցներում բազմաբնակարան շենքերում և մասնավոր տներում վնասվել են պատուհանները և որոշ ավտոմեքենաներ։
Ուկրաինայի ԶՈւ-ն կրակել է Սլավյանսկի ուղղությամբ, որպեսզի մեղադրի ՌԴ ԶՈւ-ին. ՊՆ ամփոփագիրը
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 130-րդ օրը։