Ուկրաինայի ԶՈւ-ն կրակել է Սլավյանսկի ուղղությամբ, որպեսզի մեղադրի ՌԴ ԶՈւ-ին. ՊՆ ամփոփագիրը

Գնդակոծությունից մի քանի րոպե անց դեպքի վայրում աշխատել են ուկրաինական լրատվամիջոցների թղթակիցները, որոնք նկարահանել են քաղաքացիական բնակչությանը ՌԴ զինված ուժերի իբր անխնա հարվածների հետևանքների լուսանկարներն ու տեսանյութերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զորքերը հրետակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում Սլավյանսկ քաղաքի բնակելի թաղամասերը, որպեսզի հետո մեղադրեն ՌԴ ԶՈւ-ին: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սլավյանսկում 2022 թ.հունիսի 30-ին Ուկրաինայի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու մեջ Ռուսաստանին մեղադրելու նպատակով Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները Սլավյանսկի կոմբինացված կերերի գործարանի տարածքից (Լիտերատուրնայա փողոց) իրականացրել են բնակելի թաղամասերի հրետակոծություն, որի հետևանքով մի կին է զոհվել, շուրջ10 վիրավոր կա», - ասել է գեներալը:

Միզինցևը հայտնել է, որ գնդակոծությունից մի քանի րոպե անց արդեն դեպքի վայրում աշխատելիս են եղել ուկրաինական ԶԼՄ-ների թղթակիցները, որոնք ֆիքսել են քաղաքացիական բնակչությանը ռուսական զինված ուժերի իբր անխնա հարվածների հետևանքների լուսանկարներն ու տեսագրություններ արել:
Նա ընդգծել է, որ «մոտակայքում գտնվող» ուկրաինացի լրագրողների այդպիսի արագ ժամանումը վկայում է, որ այդ ցինիկ սադրանքի սցենարը կանխամտածված է եղել:
Միզինցևը հիշեցրել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ չի հասցնում և բացառապես մարդասիրաբար է վերաբերվում խաղաղ բնակչությանը»:
Լիսիչանսկի մոտ ուկրաինական 3 գումարտակ մեկ օրում կորցրել են անձնակազմի 50%–ը. ՌԴ ՊՆ
Նա հայտնել է նաև, որ ուկրաինացի զինվորականները Կոնստանտինովկայի (ԴԺՀ) բնակելի շենքերում կահավորել են կրակահերթեր, իսկ մանկական հրապարակներում տեղադրել են հաուբիցներ և այլ զրահատեխնիկա:
Ուկրաինական ազգային բիատալիոնների անդամները ականապատել են օտար լեզուների ինստիտուտի և ԴԺՀ-ի Բահմուտ քաղաքի ՔԿԱԳ բաժնի մուտքերը, զբաղեցրել են այդ շինությունները, իսկ մոտակայքում տեղակայել զրահատեխնիկա: Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ-ն Խարկովի տեխնիկական վարժարանում է տեղակայել հենակետ, տեղադրել զրահատեխնիկա և հրետանի:
Գեներալի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում առանց ուկրաինական կողմի մասնակցության Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասի հանրապետություններից ՌԴ տարածք է տարահանվել 29 252 մարդ, այդ թվում ՝ 3922 երեխա:

«Չնայած պաշտոնական Կիևի կողմից ստեղծված բոլոր դժվարություններին, հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր առանց Ուկրաինայի իշխանությունների մասնակցության Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասի հանրապետություններից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 2 265 057 մարդ, որոնցից 356 884-ը՝ երեխա: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատել է 351 225 միավոր անձնական ավտոմոբիլային տրանսպորտ, որից 4702-ը՝ մեկ օրում»,-հայտնել է Միզինցևը։

Միզինցևը նաև նշել է, որ ռուս սակրավորները ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի տարածքում վնասազերծել են գրեթե 45 հազար պայթուցիկ առարկա:
«Ընդհանուր առմամբ ստուգվել է 3 704,08 հեկտար տարածք, 35 շենք (դրանցից 13-ը սոցիալական նշանակության կարևոր օբյեկտներ են), երկու կամուրջ և 9,64 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 44 758 պայթուցիկ նյութ»,-ասել է գեներալը։
Նա հավելել է, որ ՌԴ-ն պատրաստել է ավելի քան 42 հազար տոննա առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, դեղորայք և բժշկական ապրանքներ, Ուկրաինա և Դոնբասի Հանրապետություն է հասցվել գրեթե 40 հազար տոննա մարդասիրական օգնություն:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 129-րդ օրը։