Ուկրաինայի ԱԳՆ-ն France Press–ից նեղացել է Լիսիչանսկի վերաբերյալ հայտարարությունից

Բելգորոդ քաղաքը հրետակոծությունից հետո
Ուկրաինայի ԱԳ նախարարը կարծում է, որ France Press գործակալությունը դարձել է «ռուսական քարոզչության զոհ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Օլեգ Նիկոլենկոն Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկի վերաբերյալ հաղորդագրության պատճառով նեղացել է ֆրանսիական France Press գործակալությունից։
Նա մեկնաբանել է գործակալության հաղորդագրությունը, որում նշված էր հետևյալ արտահայտությունը` «Ուկրաինական անջատողականները հայտարարում են, որ շրջափակել են Լիսիչանսկը»։
«France Press գործակալությունը դարձել է ռուսական քարոզչության զոհ։ Այն ակնհայտ կերպով ռուսական բանակն անվանում է «ուկրաինական անջատողականներ»` ներկայացնելով Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմը որպես ներքին կոնֆլիկտ։ Կրեմլը ցնծում է»,– Twitter–ում գրել է Նիկոլենկոն։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, վերջին օրերին արևմտյան ԶԼՄ–ները սկսել են ավելի օբյեկտիվ տեղեկություններ տալ Լիսիչանսկի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշելով` որ այդ քաղաքի բնակիչները սպասում են ՌԴ և ԼԺՀ զորքերի գալուն։ Այս մասին հայտնել են France 24–ն ու Sky News–ը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Լուգանսկի ազատագրման մասին։