Թուրքիայում ձերբակալվել է իբր ուկրաինական ցորեն տեղափոխող ռուսական նավը

Նավի բեռնաթափում. Արխիվային լուսանկար
Խնդրի շուրջ դեռևս հստակություն չկա և կոնկրետ որոշումներ դեռևս չեն կայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Թուրքիայում ձերբակալվել է ենթադրաբար ուկրաինական ցորեն տեղափոխող ռուսական նավը։ Թուրքական մաքսատան ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հաստատել է ռուսական նավի ձերբակալման մասին լուրը։
Նրա խոսքով` հարցի շուրջ դեռևս հստակություն չկա և կոնկրետ որոշումներ դեռևս չեն կայացվել։
«Նավն այստեղ է, բայց ոչ մի հստակություն դեռևս չկա։ Հարցում է եղել, այժմ քննություն է տարվում։ Սա ամենն է ինչ կարող եմ ձեզ ասել»,– ասել է գործակալության բանախոսը, որը չի ցանկացել ներկայանալ։
Ինչպես հայտնում է «Օբշչեստվեննոյե» պարբերականը, նավի ձերբակալության մասին հայտնել է նաև Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը։ Նավի ճակատագիրը կորոշեն երկուշաբթի կայանալիք խորհրդակցության ժամանակ։ Բոնդարը նշել է, որ նավն այժմ գտնվում է նավահանգստի մուտքի մոտ։