Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին. ՌԴ ՊՆ

Վլադիմիր Պուտինն ընդունել է Սերգեյ Շոյգուին
Վերջին 1 օրում ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 182 ք/կմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր` հուլիսի 3-ին, ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Շոյգուն ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ամբողջական ազատագրման մասին»,– նշված է հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ հաջող մարտական գործողությունների արդյունքում ՌԴ ԶՈւ–ն ԼԺՀ ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ լիակատար հսկողություն է սահմանել Լիսիչանսկ քաղաքի և մոտակա բնակավայրերի նկատմամբ, որոնցից ամենամեծը Բելոգորովկան է, Նովոդրուժեսկը, Մալորյազանցևոն և Բելայա Գորան։
Վերջին 1 օրում ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 182 ք/կմ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 130-րդ օրը։
Բելգորոդում ուկրաինական հրետակոծության և դրա հետևանքների կադրերն են հայտնվել համացանցում