Ռուսական զորքերը փակել են օղակը Լիսիչանսկի շուրջ․ ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերն ազատագրել են ԼԺՀ–ն
Լիսիչանսկիշրջանում երկու օրում գերի է հանձնվել 38 բռնի մոբիլիզացված ուկրաինացի զինվորական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Կենտրոն» խմբավորման ռուսական զորքերը Հարավային խմբավորման հետ փակել են օղակը Լիսիչանսկի շուրջ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հաջող հարձակողական գործողությունների արդյունքում «Կենտրոն» խմբավորման զորքերը գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի հրամանատարությամբ գրավել են Վերխնեկամենկա, Զոլոտարովկա, Բելոգորովկա բնակավայրերը, դուրս են եկել Սևերսկի Դոնեց գետի մոտ և զորքերի Հարավային խմբավորման հետ համատեղ՝ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի հրամանատարությամբ, փակել են Լիսիչանսկի շուրջ շրջափակման օղակը»,- ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Այս պահին ռուսական բանակն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները մարտեր են մղում Լիսիչանսկում՝ ավարտելով քաղաքում մնացած հակառակորդի ուժերի ջախջախումը։
Անցածշաբաթ Լիսիչանսկի մերձակայքում ազատագրվել են Նովոդրուժևսկ, Մալորյ ազանցևո և Բելայա Գորա բնակավայրերը։
Գեներալ Կոնաշենկովը հայտնել է նաև, որ Լիսիչանսկի շրջանում երկու օրվա ընթացքում գերի է հանձնվել 38 բռնի մոբիլիզացված ուկրաինացի զինվորական:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 130-րդ օրը։
Բելգորոդում ուկրաինական հրետակոծության և դրա հետևանքների կադրերն են հայտնվել համացանցում