Կարմիր խաչի միջոցներով Վայքի հիվանդանոցում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է ստեղծվել

Կարմիր խաչի միջոցներով Վայքի հիվանդանոցում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է ստեղծվել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Միջազգային կարմիր խաչի Հայաստանի ներկայացուցչության ֆինանսավորմամբ Վայքի հիվանդանոցում անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունք է ստեղծվել։
Վայքի բժշկական միավորման ավագ բուժքույր Վարդուհի Հայրապետյանը լրագրողներին հայտնել է, որ գնելեն համապատասխան տեխնիկա, սարքեր, գույք։ Վերազինման գործընթացը դեռևս չի ավարտվել, բացումը կլինի մոտ 10 օրից։ Բաժանմունքում տեղադրվել է 5 ֆունկցիոնալ մահճակալ։
Կարմիր խաչի միջոցներով Վայքի հիվանդանոցում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է ստեղծվել
Մինչայդբաժանմունքի տեղումգործելէ շտապօգնության կայանը, սակայն դրա հնարավորություններն անհամեմատելի են լիարժեք հագեցվածության բաժանմունքի հետ, նույնիսկ մահճակալ չի եղել հիվանդների համար։ Հաճախ բժիշկները ստիպված են եղել մարդկանց օգնություն ցուցաբերել այլ բաժանմունքներում, օրինակ՝ վիրաբուժականում։
«Հիմա այստեղ հնարավոր է անհետաձգելի օգնության ցուցաբերել։ 5 մահճակալը կբավականացնի մեր բուժմիավորմանը, անգամ ոչ միայն Վայքի, այլև ամբողջ մարզի համար»,– ասաց Հայրապետյանը։
Կարմիր խաչի միջոցներով Վայքի հիվանդանոցում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է ստեղծվել
Նա ընդգծեց, որ բուժկենտրոնում վերազինման կարիք ունեն նաև մյուս բաժանմունքները, օրինակ` վիրաբուժականը։
Հայրապետյանի խոսքով` կառավարությունը մարզերում արդեն սկսել է ժամանակակից սարքավորումներով հագեցվածության գործընթացը, սակայն Վայքին դեռ չեն հասել։
Նշենք, որ բաժանմունքի պաշտոնական բացումը դեռ տեղի չի ունեցել։
Վայքի բժշկական միավորման ավագ բուժքույր Վարդուհի Հայրապետյանը