Կարակալպակստանում արտակարգ դրություն է. Ուզբեկստանի ԱԺ–ն հավանություն է տվել հրամանին

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը. Արխիվային լուսանկար
Մոտ 2 մլն բնակչություն ունեցող Կարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում էՈւզբեկստանի հյուսիս-արևմուտքում և երկրիխոշորագույն տարածաշրջանն է, զբաղեցնում է տարածքիշուրջ 40 տոկոսը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ուզբեկստանի խորհրդարանի 2 պալատնէլ հավանություն են տվել երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրամանագրին՝ Կարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու մասին: Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱՆովոստին` վկայակոչելով խորհրդարանի օրենսդիր պալատիմամուլի ծառայությունը:
Արտակարգ դրության ռեժիմըմտցվում է անկարգությունների պատճառով, որոնքհանրապետությունում սկսվելեն սահմանադրության մեջփոփոխություններ անելունախագահի առաջարկից հետո։
«Խորհրդարանի 2 պալատի համատեղորոշումը ստորագրել ենՍենատի նախագահ ՏանզիլաՆարբաևան և օրենսդիրպալատի խոսնակ Նուրդինժոն Իսմայիլովը»,– ասվումէ հաղորդագրությունում։
Մոտ 2 մլն բնակչություն ունեցող Կարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում էՈւզբեկստանի հյուսիս-արևմուտքում և երկրիխոշորագույն տարածաշրջանն է, զբաղեցնում է տարածքիշուրջ 40 տոկոսը: 1990-ականներին պայմանագիր էստորագրվել, որպեսզի այդպետությունն Ուզբեկստանի կազմումընդգրկվի ինքնիշխան հանրապետության կարգավիճակով` հանրաքվեի հիման վրադուրս գալու իրավունքով։ Պայմանագիրը եղելէ երկու լեզվով` կարակալպակերեն ևուզբեկերեն։
Ավելի վաղ Ուզբեկստանի ՆԳՆ–նհայտնել էր, որՆուկուսում ապօրինի ցույցերեն անցկացվել երկրի Սահմանադրության մեջ մտցվող փոփոխությունների պատճառով։ Նշվում է, որ հասարակական կարգը քաղաքում վերականգնվել է, բնակիչների հետ աշխատանքներ են տարվում օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության վերաբերյալ։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչները ևիրավապահ մարմիններին ակտիվդիմադրություն ցուցաբերած անձինք ձերբակալվել են։
Միրզիյոևը Նուկուս այցիժամանակ առաջարկել էՍահմանադրությունում պահպանել Կարակալպակստանի Ինքնավար Հանրապետության ինքնիշխանությունը։ Ուզբեկստանի ղեկավարը նախորդ շաբաթ առաջարկել էրհանրաքվե անցկացնել Սահմանադրությունում փոփոխություն անելու համար։