Գազալցակայանները թերլիցքավորման համար կտուգանվեն. ՔՊ–ն նոր նախագիծ է առաջարկում

Գազալցակայան. Արխիվային լուսանկար
Խախտման մասին տեղեկացնող ցուցանակ է փակցվելու բաշխիչ կետերում և 1 ամիս փակցված է մնալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման համար տուգանք կսահմանվի։
Օրենքինախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը։
Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ բաշխիչ կետերում վարորդին տեսանելի հատվածում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ կտեղադրվի և կմնա այդտեղ 1 ամիս։
«Տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկությանը, թերլցման համար կսահմանվի տուգանք կազմակերպության այն հասցեի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից»,– գրել է պատգամավորը:
Նրախոսքով` այդփոփոխությունները միտված են ներդնել հանրային վերահսկողության գործիքներ, բարձրացնել տնտեսվարողի գործունեության թափանցիկության մակարդակը և սահմանել առավել համաչափ տուգանքներ: