Երևանում 32–ամյա տղամարդը ընկել է 7–րդ հարկից և մահացել

Շտապօգնություն և ոստիկանություն
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ինքնասպանության հատկանիշով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանի Ավան Առինջ շենքերից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հուլիսի 1-ին, ժամը 05:50-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ։
Նշված հասցե է ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.ն է, ով շենքի 7-րդ հարկի շքամուտքից ընկել է կամ նետվել: Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հատկանիշով: