ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Չինաստանի քաղաքացի, 28-ամյա Չեն Խուանպենգը Երևան–Երասխ ավտոճանապարհի` Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, կամրջի մոտ ավտովթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Չեննիր վարած BMW Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն ու հայտնվել դաշտում:
Նախնական տվյալներով վիրավորներ չկան, վարորդն էլ հրաժարվել է բժշկական օգնությունից` հայտնելով, որ ինքը չի տուժել։ Նրա հետ չինացի ուղևորներ են եղել, որոնք ևս վնասվածքներ չեն ստացել։
Վթարիփաստովնյութեր են նախապատրաստվում։