Բողոքի ակցիաներ, զորակոչ, 50 cent–ի համերգ. հայաստանյան շաբաթը` լուսանկարներով

Չնայած արձակուրդային ամռան սեզոնին` այս շաբաթը Հայաստանում և հատկապես Երևանում բավականին հագեցած է եղել։ Sputnik Արմենիան ներկայացնում է շաբաթվա կարևոր կադրերը։
Sputnik
Դեռևս շարունակվում է ամառային զորակոչը։ Այս շաբաթ էլ պարտադիր ծառայության անցնող տղաները Հանրապետական կենտրոնական հավաքակայան մասնակցել են վիճակահանությանը։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն էլ գլխավոր դատախազության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով հանդիպում Արթուր Դավթյանի հետ, նաև որպեսզի իրենց քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխվի Ազգային անվտանգության ծառայություն։
«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց։ Նրանք իրենց հետ պաստառներ էին բերել, որոնց վրա գրված էր` «Հայկական Բերձոր»։ Այլ ցուցարարներ էլ կառավարության շենքի մոտ էին իրենց բողոքն արտահայտել ու գրիչներ շպրտել։
Գյումրիում անցկացվել է Tech week 2022 շաբաթը, իսկ Երևանում` «Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում և նրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» կլոր սեղանը։
Շաբաթը եզրափակվել է հիշարժան ու տպավորիչ համերգով` 50 cent–ն առաջին անգամ Երևանում էր։ Նա ելույթ է ունեցել իր բազմահազարանոց երկրպագուների համար ու խոստացել, որ կրկին կվերադառնա։
1 / 13

Նորակոչիկները Հանրապետական կենտրոնական հավաքակայանի շարահրապարակում

2 / 13

Նորակոչիկը վիճակահանություն մտնելուց առաջ

3 / 13

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները ՀՀ գլխավոր դատախազության մոտ

4 / 13

Բողոքիակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտ գրիչներ են շպրտել

5 / 13

«Դիմադրություն» շարժման ցուցարարը «Հայկական Բերձոր» գրառմամբ պաստառները դնում է ԱԺ շենքի դարպասների մոտ

6 / 13

Վահաններով ու մահակներով զինված ոստիկանական պատնեշը ԱԺ շենքի դիմաց

7 / 13

«Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում

8 / 13

Ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայում ճանապարհ են բացում ընդդիմության ակցիայից առաջ

9 / 13

Ավտոբուսի ուղևորները հետևում են Բաղրամյանում տեղի ունեցող բողոքի ակցիային

10 / 13

ԴմիտրիՊիսարենկոն «Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում և նրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» կլոր սեղանի ժամանակ

11 / 13

Գյումրիում անցկացվել էTech week 2022 շաբաթը

Փորձագետները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ

12 / 13

Ամերիկացի ռեփեր 50 cent–ի համերգը ԵրևանիՀրազդան մարզադաշտում, որին ներկա էին հազարավոր երկրպագուներ

13 / 13

«Ես դեռ կվերադառնամ». խոստացել է 50 cent–ը