ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ երկիրը մտադիր է պատժամիջոցներ և արգելանքներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։
«Ավստրալիայի վարչապետը հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառի ևս 16 ռուս նախարարի նկատմամբ, ինչպես նաև կարգելի ռուսական ոսկու ներմուծումը»,– ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան հայտարարել էր, որ Ալբանեզեն առաջին անգամ այցելել է Ուկրաինա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 130-րդ օրը։