ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Արտաքսված ռուս դիվանագետներն իրենց ընտանիքների հետ հուլիսի 3-ին 2 ինքնաթիռով կլքեն Բուլղարիան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Novinite պարբերականը։
«Բուլղարիայից արտաքսված 70 ռուս դիվանագետներն իրենց ընտանիքներով այսօր լքում են մեր երկիրը։ Երկու ինքնաթիռ տեղ կհասցնի 160-170 մարդ»,– ասվածէ հաղորդագրության մեջ։
Նշվումէ, որ Ռուսաստանը թույլտվություն է խնդրել Բուլղարիայից, որպեսզի 2 չվերթ իրականացնի։