Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. Honda–ի վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Վիրավորներին տեղափոխել են տարբեր ԲԿ–ներ, այդ թվում` երևանյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 4 անձ է հոսպիտալացվել, տեղեկացնում է ԱԻՆ–ը։
Վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 13։52-ին. պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլխիվայր շրջվել և բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով․ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Վարորդին (Վ․ Հ․, ծնված 1990 թ.) և ուղևորներ Մ․ Ա․-ին (ծնված 1966 թ․), Կ․ Շ․-ին (ծնված 1986 թ․) և Ռ․ Ա․-ին (ծնված 1941 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Վրաերթ Երևանում. շտապօգնություն և ոստիկանություն է ահազանգել վարորդը
Վիրավորներին տեղափոխել են տարբեր ԲԿ–ներ, այդ թվում` երևանյան։ Վարորդի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։