ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Չինաստանի հարավ-արևելքում տորնադո է մոլեգնել, հայտնում է RT-ն։
Նշվում է, որ ուժեղ քամին որոշ շրջաններում ավերել է տները, պոկել տանիքներն ու էլեկտրահաղորդման գծերը:
Տեղի բնակիչները տեսանյութեր են հրապարակել սոցցանցերում։
Նշվում է, որ սա Գուանդուն նահանգում թվով չորրորդ տորնադոն է մեկ ամսում:
Տուժածների մասին տվյալներ դեռ չկան։