Թուրքին, լեհին... հայ ըմբիշները մեկնարկային գոտեմարտերում փայլուն հաղթանակներ են տարել

92 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Սարգսյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք մրցակցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հռոմում անցկացվող Եվրոպայի ըմբշամարտի U20 առաջնությունում 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը սփոփիչ գոտեմարտում 7:5 հաշվով հաղթել է լեհ մրցակցին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Այսպիսով, Տիգրան Ղազարյանը բրոնզե մեդալի համար կպայքարի մոլդովացի ըմբիշի հետ։
Միաժամանակ, այսօր հայ մարզիկները մեկնարկային գոտեմարտում փայլուն ելույթներ են ունեցել։ Մենուա Յարիբեկյանը 12:1 հաշվով հաղթել է չեխ մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, Կնյազ Իբոյանը 8։1 հաշվով` լեհ մարզիկին, 92 կգ Սերգեյ Սարգսյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք մրցակցին։
Հարություն Հովհաննիսյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում կպայքարի ոսկե մեդալի համար
Բացի այդ, Լյովա Գևորգյանը 10։0 հաշվով հաղթել է լեհ մրցակցին, իսկ Հայկ Աբրահամյանը` 10։0 հաշվով` ֆինն մրցակցին։
Հռոմում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 3-ին: