ՌԴ ԶՈւ ԳՇ պետը Ուկրաինայում ստուգումներ է անցկացրել ռուսական զորամիավորումներում

ՌԴ ԶՈւ ԳՇ պետը հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական գործողությունների ընթացքում կիրառվող մարտական կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառման հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը Ուկրաինայում ստուգումներ է անցկացրել ՌԴ զորամիավորումներում։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ–ից։
«Բանակի գեներալ Վալերի Գերասիմովը լսել է հատուկ ռազմական գործողությունների խնդիրների կատարման ընթացքում զորքերի կիրառման մասին հրամանատարների, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց զեկույցները` տարբեր ուղղություններով ռուսական խմբավորումների գործողությունների մարտական ապահովման հարցերի վերաբերյալ», – նշել են նախարարությունից։
Գերատեսչությունում հավելել են, որ հրամանատարական կետերում աշխատելիս ՌԴ ԶՈւ ԳՇ պետը հատուկ ուշադրություն է դարձրել զորքերի միջտեսակային խմբավորումների հարվածային կարողությունների զարգացման շահերից ելնելով ռազմական գործողությունների ընթացքում կիրառվող մարտական կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառման հարցերին։
Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրամատորսկ քաղաքում նույնպես տեխնոլոգիական տեխնիկումի հանրակացարանում և թիվ 1 գիմնազիայի տարածքում ուկրաինական ազգայնական կազմավորումների գրոհայինները զորանոցներ են կահավորել, իսկ «Յուբիլեյնի» քաղաքային զբոսայգու տարածքում զրահատեխնիկա և խոշոր տրամաչափի հրետանի են տեղակայել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 128-րդ օրը։