Քաղաքում նոր Ներաձուրի կա. «Ինտերը» ողջունել է Մխիթարյանի մուտքն ակումբ

Մխիթարյանն,իր հերթին, մեկնաբանել է «Ինտերի» գրառումը` ասելով, որ պատրաստ է նոր փորձությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Միլանի «Ինտերը» հետաքրքիր ձևով է ողջունել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մուտքն ակումբ։ Ակումբն իր ինստագրամյան էջում հրապարակել է Մխիթարյանի լուսանկարն ակումբը խորհրդանշող սև և կապույտ գույներով։
«Բարի գալուստ։ Քաղաքում նոր Ներաձուրի կա»,–գրված է Մխիթարյանի լուսանկարին կից։
Նշենք, որ Ներաձուրին «Ինտերի» մականունն է:
Մխիթարյանն իր հերթին մեկնաբանել է գրառումը` ասելով, որ պատրաստ է նոր փորձությանը։
Նշենք, որ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «սև-կապույտ» ակումբին: Հունիսի 22-ին Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել Միլանի ակումբում:
«Ռոման» հավերժ կմնա իմ սրտում. Մխիթարյանը շնորհակալական խոսք է հղել