ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Նիստին ներկա են եղել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ
Հիշեցնենք, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում, ինչի մասին հայտարարվել էր նաև մայիսին կայացած հանդիպմանը։