ՄԱԿ-ը Հայաստանին կօգնի տիեզերքից կառավարել աղետների ռիսկերը. քննարկում ՏԿԵՆ–ում

ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով գրասենյակի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ՀՀ-ին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն ընդունել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմին, քննարկել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
«Մանուկյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր են նման հանդիպում-քննարկումները, քանի որ ՏԿԵ նախարարությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական գերատեսչություններից մեկն է։ ՄԱԿ-ի տիեզերքի գործերով գրասենյակի ներկայացուցիչ Շիրիշկամուր Ռավանը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ՀՀ-ին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկումը կշարունակվի աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովի շրջանակներում։
Հայաստանում սպասում են ՄԱԿ–ի Տիեզերական գործերով գրասենյակի պատվիրակությանը