ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Լիսիչանսկից մի փոքր դեպի հարավ–արևմուտք ոչնչացրել է ուկրաինական 3 գումարտակի անձնակազմի ավելի քան 50% –ը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հակառակորդը բոլոր ուղղություններով զգալի կորուստներ է կրում։ Վերխնեկամենկա և Զոլոտարյովկա բնակավայրերի շրջանում 10-րդ լեռնագրոհային և 72-րդ մեքենայացված բրիգադների երեք գումարտակ մեկ օրում կորցրել են անձնակազմերի ավելի քան 50 տոկոսը»,–նշում է գերատեսչությունը։
ՊՆ–ում հավելել են, որ Արտյոմովսկ բնակավայրի շրջանում ՕՏՈւ–ն բարձր ճշգրտության զենքով հարված է հասցրել 30-րդ մեքենայացված բրիգադի 1-ին գումարտակի ժամանակավոր տեղակայման կետին, «ոչնչացվել է մինչև 120 ուկրաինացի զինծառայող և շուրջ 15 միավոր ռազմական տեխնիկա»։
ՌԴ ՕՏՈւ–ն մեկ օրում բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել է կառավարման 5 կետ և ուկրաինացի զինվորականների զինամթերքի 3 պահեստ։
Նշվում է, որ զինամթերքի 3 պահեստ է ոչնչացվել նաև Զապորոժիեի մարզի Շևչենկովո և Նովոգրիգորովկա բնակավայրերի մոտ, ինչպես նաև կենդանի ուժ և զինտեխնիկա 32 շրջաններում։
ՊՆ–ի տվյալներով` ՌԴ զորքերը մեկ օրում ոչնչացրել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական 4 դասակ և կառավարման 39 կետ։
Բացի այդ, օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ուկրաինական զորքերի 39 կառավարման կետ, Նիկոլաև քաղաքի շրջանում զինամթերքի 2 պահեստ, ինչպես նաև կենդանի ուժ և զինտեխնիկա 302 շրջաններում։
ՌԴ ՊՆ–ից հայտնել են նաև, որ ՌԴ ավիացիան հարվածներ է հասցրել Խարկովի տրակտորի գործարանի տարածքում տեղակայված 10-րդ լեռնագրոհային բրիգադի սպառազինության և զինտեխնիկայի ժամանակավոր պահեստին։
Ռուսական ՀՕՊ համակարգերը Ուկրաինայում անցած օրվա ընթացքում մեկ ՄիԳ-29 կործանիչ և 19 անօդաչու են խոցել։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 227 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 1430 ԱԹՍ, 353 ԶՀՀ, 3886 տանկ և այլ մարտական զրահամեքենա, ՀԿՌՀ–ի 702 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3073 զենք և ականանետ, ինչպես նաև 3954 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 128-րդ օրը։