Իրանը չի աջակցում Սիրիայում ռազմական ճանապարհով խնդիրների լուծմանը. Իրանի ԱԳ նախարար

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և համագործակցության միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իրանը չի աջակցում Սիրիայում ռազմական ճանապարհով խնդիրների լուծմանը։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Դամասկոսում կայացած բանակցությունների ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը։
«Մենք հասկանում ենք առկա անհանգստությունը, սակայն դեմ ենք ռազմական գործողությունների միջոցով խնդիրների լուծմանը»,-ասել է իրանցի նախարարը:
Նա հավելել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և համագործակցության միջոցով։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը երկրի սահմաններում կսկսեն «հակաահաբեկչական գործողություններ», շուտով այդ կապակցությամբ որոշում կկայացվի:
ԶԼՄ-ների տվյալներով ՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։