ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հուլիսի 4-ին Հայաստանում կլինի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման, տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։
Վերման կմասնակցի առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Հուլիսի 4-ին ԱԳՆ-ում տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Արարատ Միրզոյանը Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին հարցազրույց էր տվել։
Միրզոյանը նշել էր, որ 2 երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։