ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է հրավիրել ու որոշել, թե ում են առաջադրում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, տեղեկացնում է «Հրապարակը»։
«Ներկայացվել է 2 թեկնածու՝ ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանն ու Արմեն Խաչատրյանը։ ՔՊ մեծամասնության ձայները ստացել է Արմեն Խաչատրյանը, ուստի առաջիկայում հենց նրա թեկնածությունը կներկայացնեն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ դա ընդդիմության «բաժին» փոխնախագահի պաշտոնն է, որի համար «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ՔՊ-ականները շարունակաբար մերժում էին նրան։ Ի վերջո, իշխանությունն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ արեց, որպեսզի հնարավորություն ունենա հերթական մերժումից հետո իր թեկնածուին առաջադրել։