ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Համաշխարհային հիփ-հոփ աստղ 50 Cent-ն Ինսթագրամի իր էջում Երևանից լուսանկար է հրապարակել։
Նա հյուրանոցի իր սենյակից նկարել է Ազնավուրի հրապարակը։
«Այսպես, ես առաջին հիփ-հոփ արտիստն եմ, որը ելույթ է ունեցել Երևանում, Հայաստանում։ Ես կվերադառնամ»,- լուսանկարին կից գրել է երաժիշտը։
Հիշեցնենք, որ երեկ «Հրազդան» մարզադաշտում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կայացավ 50 Cent-ի համերգը։
50 Cent–ը կատարեց իր ամենահայտնի ու սիրված երգերը, երկրպագուները ձայնակցեցին նրան։ Համերգի ընթացքում նա իր հագի բաճկոնը նետեց հանդիսատեսի ուղղությամբ։
Երաժշտի գրառմանն արձագանքել է երաժշտական պրոդյուսեր DJ SpinKing-ը, որը գրել է, թե «ամեն ինչ իր հունով է գնում», իսկ դիջեյ Քիդ Կապրին կատակել է, թե աշխարհում այլևս անվտանգ տեղ չի մնացել։